Սուլշերը ցանկանում է արագացնել Հարի Մագուայերի տրանսֆերը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խնդրել է ակումբի ղեկավարությանը շտապել Հարի Մագուայերի տրանսֆերի հարցում:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, նորվեգացի մասնագետն այս խնդրանքով դիմել է ՄՅՈւ-ի փոխնախագահ Էդ Վուդվարդին: Վերջինս գտնվում է Անգլիայում և աշխատում է ակումբի տրանսֆերների վրա, ինչի պատճառով էլ բաց է թողել նախամրցաշրջանային շրջագայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լեսթերը» մերժել էր ՄՅՈւ-ի Մագույերի համար արված 70 մլն ֆունտ առաջարկը և ցանկանում է տրանսֆերի համար ստանալ 80 մլն ֆունտից ոչ պակաս:
Պաշտպանին ցանկանում է գնել նաև «Մանչեսթեր Սիթին»: