Սուլշերը բացատրել է, թե ինչու է Ռոնալդուի փոխարեն դաշտ դուրս բերել Լինգարդին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Յանգ Բոյսից»։
Այդ հանդիպման 72-րդ րոպեին մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն դաշտ դուրս բերեց Ջեսի Լինգարդին, ինչն էլ ճակատագրական դարձավ «Յունայթեդի» համար։
90+5-րդ րոպեին Լինգարդի սխալ հետ փոխանցումից հետո Ջորդան Սիբաչոն մեն-մենակ մնաց Դավիդ դե Խեայի դիմաց ու հաղթանակ պարգևեց «Յանգ Բոյսին»։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նորվեգացի մասնագետը բացատրել է, թե ինչու է Ռոնալդուի փոխարեն դաշտ դուրս բերել Լինգարդին.
«Ռոնալդուի ու ու Ֆերնանդեշի փոխարինումնե՞րը։ Այդ պահին հանդիպման 70-րդ րոպեն էր. նրանք շատ էին վազել շաբաթ օրն ու այս խաղին։ Մեզ պետք էր Նեմանյա Մատիչի փորձը, որպեսզի շատ պահենք գնդակը, և Ջեսի Լինգարդի ոտքերով խաղը»,- Սուլշերի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրունո Ֆերնանդեշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Յանգ Բոյս, Չեմպիոնների-լիգա, Ջեյսի Լինգարդ, Օլե-Գունար-Սուլշեր