Սուարես ․ «Բարսելոնան չգնահատեց ինձ»
Իսպանական Լա լիգայի վերջին 38-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վալյադոլիդի» նկատմամբ՝ ակումբի պատմության մեջ 11-րդ անգամ դառնալով չեմպիոն։
Մադրիդյան ակումբի չեմպիոնական գոլի հեղինակ Լուիս Սուարսը խաղից հետո կարճ մամուլի ասուլիս է տվել՝ կիսվելով իր տպավորություններով․
««Բարսելոնան» չգնահատեց ինձ։ Նրանք ինձ թերագնահատեցին, իսկ «Ատլետիկոն» իմ առաջ բացեց դռները՝ տալով ինձ հնարավորություն։ Ես միշտ երախտապարտ կլինեմ այս ակումբին ինձ վստահելու համար»,- նշել է ուրուգվայցի հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով The Athletic-ի թղթակից Դերմոնթ Քորիգանին։
Հավելենք, որ Լա լիգայի ավարտված մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը դարձել է 21 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, Լուիս Սուարեսը 2014-2020 թթ․ հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 283 հանդիպում՝ դառնալով 195 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ։
2020-ի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբը անհասկանալիորեն Սուարեսից բաժանվելու ցանկություն հայտնեց՝ պատճառաբանելով, որ ֆուտբոլիստն արդեն չի կարող հանդես գալ թոփ մակարդակով, ինչից հետո ուրուգվայցի հարձակվողը 7 մլն եվրոյի դիմաց համալրեց «Ատլետիկոյի» շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լուիս-Սուարես