Սոն + Քեյն =😱🔥!!! Տոտենհեմը վերադառնում է🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Սաթուհեմպտոնին»։
Առաջին խաղակեսից հետո կողմերը փոխանակվել էին խփած մեկական գոլով․ նախ 32-րդ րոպեին «սրբերին» առաջ էր մղել Դանի Ինգսը, իսկ նախքան ընդմիջման գնալը՝ 45+2-րդ րոպեին, Հին Մին Սոնը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Երկրորդ խաղակեսը դարձավ Սոնի և Հարի Քեյնի բենեֆիսը, ովքեր միասին ևս 4 անգամ գրավեցին Հանս Հազնհյութլի թիմի դարպասը։ Հարավկորեացի վինգերը երկրորդ խաղակեսում երեք գոլի հեղինակ դարձավ՝ ձևակերպելով պոկեր, իսկ Քեյնը բավարարվեց մեկ գոլով։
Հատկանշական է, որ Սոնն իր բոլոր 4 գոլերն էլ հեղինակեց Հարի Քեյնի կատարած փոխանցումներից հետո։
Խաղավերջում «Սաութհեմպտոնի» գոլահար Դանի Ինգսը 89-րդ րոպեին հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2։5։
Այսպիսով, «Տոտենհեմը» 2։5 հաշվով հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ։ Այս հաղթանակը Ժոզե Մոուրինիոյի թիմի համար մեկնարկած մրցաշրջանում առաջինն էր, իսկ «Սաութհեմպտոնը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և մի շարք թիմերի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Վերջում հավելենք, որ Պրեմիեր լիգայի շրջանակում արդեն կայացել է 12 հանդիպում, որոնցից ոչ մեկը չի ավարտվել ոչ-ոքի արդյունքով։
# ԱՊԼ, Դանի Ինգս, Հարի Քեյն, Սաութհեմփթոն, Սոն-Հոն-Մին, Տոտենհեմ