Սոնը քավում է մեղքը․ Ցրվենա Զվեզդա 0։4 Տոտենհեմ?
Չեմպիոնների լիգայում «Տոտենհեմը» կարծես թե շտկում է իր գործերը։Պոչետինոյի սաներն այսօր Բելգրադում հյուրընկալվել էին տեղի «Ցրվենա Զվեզդային»՝ տանելով 0։4 հաշվով հաղթանակ։
Խաղի իսկական հերոս դարձավ Հին Մին Սոնն, ով դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հարավկորեացին իր առաջին գոլը խփելուց հետո ներողություն խնդրեց Անդրե Գոմեշից՝ ծարնագույն վնասվածք հասցնելու համար։
«Շնաձկների» կազմում մեկական գոլ էլ խփեցին Ջիովանի Լո Չելսոն և Քրիստիան Էրիկսենը։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 7 միավորով B խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Ցրվենա Զվեզդան» 3 միավորով 3-րդ տեղում է։
# Չեմպիոնների-լիգա, Սոն-Հոն-Մին, Տոտենհեմ, Ցրվենա Զվեզդա