Սնեյդեր․ «Կարող էի դառնալ Մեսսիի և Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ, սակայն վայելում էի կյանքը»
«Ռեալի», «Ինտերի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարծում է, որ կարող է հասնել լուրջ հաջողությունների։
«Ես կարող էի դառնալ Մեսսիի և Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ, սակայն ես պարզապես չցանկացա դա։ Ես վայելում էի կյանքը, կարող է միանգամից մեկ շիշ գինի ըմպել։ Կրիշտիանուն և Լեոն այլ մարդիկ են, նրանք շատ բան են զոհաբերել, որպեսզի հասնեն այդ ամենին, ինչին հասել են։
Ես ոչնչի համար չեմ ափսոսում, քանի որ հիանալի կարիերա եմ ունեցել։ Վերջին շրջանում ես զբաղվել եմ երիտասարդ ֆուտբոլիստների դաստիարակմամբ և կրթությամբ։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես են նրանք աճում։ Ապագայում կտեսնեմ, թե ինչպես են իրադարձությունները զարգանում․ գուցե դառնամ մարզիչ կամ սպորտային տնօրեն»,- հոլանդացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է իտալացի լրագրող Ջիանլուկա դի Մացրիոյի կայքը։
# Ինտեր, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Հոլանդիայի հավաքական, Ուեսլի Սնեյդեր, Ռեալ Մադրիդ