Սլոտ. «Հուսով եմ` Ֆեյենորդն ինձ թույլ կտա տեղափոխվել Լիվերպուլ»
Հոլանդական Էրեդիվիզիայի 31-րդ տուրում «Գոու Ըհեդ Իգլսին» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթելուց հետո «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնել Սլոտը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ցանկանում է գլխավորել «Լիվերպուլը».
«Հուսով եմ` «Ֆեյենորդն» թույլ կտա ինձ տեղափոխվել «Լիվերպուլ»։ Դա հսկայական քայլ առաջ կլինի ինձ համար։
Ակումբների միջև բանակցություններ են ընթանում. ես դեռ այստեղ եմ և սպասում եմ։ Ես երջանիկ եմ «Ֆեյենորդը», բայց «Լիվերպուլն» ինձ համար մեծ հնարավորություն է»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտնում Յուրգեն Կլոպին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Արնե Սլոտն է։ Գերմանացի մասնագետը 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Լիվերպուլից»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արնե Սլոտ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆեյենորդ