Սլովակիան գոլառատ խաղում հաղթեց Իսլանդիային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր 🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Սլովակիայի հավաքականը J խմբի շրջանակում Բրատիսլավայում մրցեց Իսլանդիայի ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ տանտերերը գոլառատ խաղում հաղթեցին 4:2 հաշվով։
Ֆրանչեսկո Կալցոնայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լուկաս Հարասլինը, մեկական գոլ էլ խփեցին Յուրայ Կուցկան ու Օնդրեյ Դուդան։
«Վիկինգների» կամզից աչքի ընկան Օրի Օսկարսոնն ու Անդրի Գուդյոնսենը։
J խմբում կայացել է ևս երկու հանդիպում.
Լիխտենշտեյն 0:2 Պորտուգալիա
Լյուքսեմբուրգ 4:1 Բոսնիա և Հերցեգովինա
9-րդ տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- Պորտուգալիա – 27 միավոր
- Սլովակիա – 19
- Լյուքսեմբուրգ – 14
- Բոսնիա և Հերցեգովինա – 10
- Իսլանդիա – 9
- Լիխտենշտեյն – 0
Ավելացնենք, որ 9-րդ տուրի արդյունքներից հետո Սլովակիայի հավաքականը նվաճեց Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։
J խմբից Եվրոպայի առաջնության ուղեգիր արդեն նվաճել է նաև Պորտուգալիայի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրի Գուդյոնսեն, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Իսլանդիայի հավաքական, Լուկաս Հարասլին, Յուրայ Կուցկա, Սլովակիայի հավաքական, Օնդրեյ Դուդա, Օրի Օսկարսոն, Ֆրանչեսկո Կալցոնա