Սիմեոնե. «Ման Սիթին ավելի ուժեղ ֆուտբոլիստներ ունի, քան Ատլետիկոն»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Մանչեսթեր Սիթի» դեմ։
Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
– «Մանչեսթեր Սիթին» և Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտներ են։ Նրանց վրա շա՞տ են ճնշում գործադրում։
– Ամբողջ ճնշումը մեզ վրա է, չնայած ես վստահ չեմ, որ դա ճիշտ բառն է: Մենք մեծ պատասխանատվություն ենք այժմ զգում։
«Մանչեսթեր Սիթին» հիանալի խաղացողներ ունի՝ ակնհայտորեն ավելի ուժեղ, քան «Ատլետիկոյինը», բայց առջևում երկու խաղ կա։
«Սիթին» ու «Բավարիան» ֆավորիտ են, բայց նախորդ տարի Չեմպիոնների լիգան հաղթեց «Չելսին», ինչը ոչ ոք չէր սպասում նրանցից։ Լոնդոնյան ակումբը բարելավեց խաղն ու ավելի ուժեղ դարձավ։
– Այժմ շատ է խոսվում ձեր և Գվարդիոլայի խաղաոճային տարբերությունների մասին: Ի՞նչ կարելի սովորել Գվարդիոլայի թիմերի խաղերը դիտելուց հետո:
«Մանչեսթեր Սիթիի» խաղում ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ ֆուտբոլիստները մեծ ջանքեր են գործադրում գնդակը վերադարձնելու համար և մրցակցին հարձակվողական ֆուտբոլ են առաջարկում։
Ինձ դուր է գալիս նաև հատկապես, թե ինչպես են Կևին դե Բրոյնեն ու Ռահիմ Սթերլինգը պրեսինգի դիմում և չեն հանձնվում գնդակը կորցնելուց հետո։
Գվարդիոլան ֆուտբոլիստներին առաջադրանքները տալիս է նրանց խաղամակարդակներին համապատասխան,- նշել է արգենտինացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա