Սիթին ծիծաղելի է համարում Բավարիայի առաջարկը
«Մանչեսթեր Սիթին» մերժել է «Բավարիայի»՝ Լերոյ Սանեին ձեռք բերելու հերթական առաջարկը։
Մյունխենյան ակումբը խաղացողին ցանկանում է ձեռք բերել 40 մլն եվրոյի դիմաց։ Այդ առաջարակը «Սիթիի» ղեկավարները համարել են ծիծաղելի։ Մեկ տարի առաջ «քաղաքաբնակները» նրան գնահատել են 160 մլն եվրո և մտադիր չեն այդ գումարից էժան վաճառել եզրային հարձակվողին, նույնիսկ եթե հաշվի առնեն այն փաստը, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆինանսական ճգնաժամ է առաջացել և խաղացողի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, անգլիական ակումբը նախընտրում է խաղացողին հաջորդ տարի բաց թողնել անվճար, քան այժմ մեծ զեղչեր անել «Բավարիայի» համար։
Հաղորդվում է, որ Սանեն պայմանագրի հարցում արդեն բանավոր համաձայնություն ունի «Բավարիայի» հետ։
# Բավարիա, Լերոյ-Սանե, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ