Սթերլիգնը, Վոլքերը, Ռեշֆորդը և Սանչոն դիտել են մերկապարուհու մասնակցությամբ live
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ռահիմ Սթերլինգը, Կայել Վոլքերը, Մարկուս Ռեշֆորդը, ինչպես նաև Ջեյդոն Սանչոն երեկ՝ ապրիլի 6-ին, դիտել են կանադացի ռեպեր Թորի Լայնզի instagram-ի ուղիղ եթերը։
Լայնզը ավելի քան 5 ժամ եղել է ուղիղ եթերում, որը դիտել են 250 հազար մարդ։ Ուղիղ եթերում հրավիրված է եղել Լոնդոնից մերկապարուհի։ Ուղիղ եթերին հետևող ֆուտբոլիստներին դուր է եկել այդ ամենը։
Վոլքերը, Սանչոն և Ռեշֆորդն իրենց էմոցիաները ցուցադրել են սմայլիկներով, իսկ Սթերլինգը գրել է․ «Հա, հա, եղբայր դու սպանում ես ինձ»,- մեջբերում է The Sun-ը։
# Անգլիայի հավաքական, Կայել Վոլքեր, Մարկուս-Ռեշֆորդ, Ջեյդոն-Սանչո, Ռահիմ-Սթերլինգ