Սերոբյանը պաշտոնական խաղերում առաջին ասիստն է կատարել «Շերիֆի» կազմում 🎥
Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Շերիֆը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Սպարտա Սելեմետին»։
Տիրասպոլը ներկայացնող ակումբից 55-րդ րոպեին փոխարինման է դուրա եկել Հայաստանի ազգային հավաքականի կիպաշտպան Արթուր Սերոբյանը, որը նոր թիմում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել և 90+4-րդ րոպեն օգնել աչքի ընկնել Ռաշիդ Ականբիին։
Հիշեցնենք, որ 21-ամյա Սերբոյանը փետրվարին է վարձավճարով համալրել «Շերիֆի» կազմը։
Միսլավ Կարոգլանի գլխավորած թիմը չեմպիոնական փլեյ-օֆֆ-ում առաջին հաղթանակն է տարել և 3 միավորով առաջին տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից