Սերոբյանը կհեռանա «Շերիֆից»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը կհեռանա «Շերիֆից», սոցցանցերում գրում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
22-ամյա ֆուտբոլիստը մոլդովական ակումբում վարձավճարով էր հանդիես գալիս և նրա որոշմամբ խզվել է պայմանագիրը։ Վինգերը «Շերիֆ» էր տեղափոխվել 2025 թ. փետրվարին, 24 խաղում 4 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։
Ֆուտբոլիստը կվերադառնա Հայաստան. նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենային»։
Սերոբյանն այժմ բանակցում է եվրոպական մի շարք ակումբների հետ և, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռնա «Արարատ-Արմենայից»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Արթուր Սերոբյան, Շերիֆ, տրանսֆերներ