Սերխիո Ռամոսը շուտով նոր ակումբ կունենա
«Ռեալ Մադրիդի» և ՊՍԺ-ի նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայի» կազմում։
Haber Global-ը հայտնում է, որ 37-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է համաձայնեցրել «առյուծների հետ»։
Նշվում է, որ ստամբուլյան ակումբը Ռամոսին դիտարկում է որպես դանիացի կենտրոնական պաշտպան Վիկտոր Նելսոնի փոխարինող, ում ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ գրանդ ակումբներ։
Հիշեցնենք, որ Ռամոսը 2021-23 թթ. հանդես էր գալիս ՊՍԺ-ի կազմում` անցկացրած 58 խաղում դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Լեգենդար պաշտպանն առավել հայտնի է «Ռեալ Մադրիդի» կազմում ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2005-21 թթ։
Ռամոսն «արքայական» ակումբի կազմում դաշտ է դուրս եկել 671 անգամ, խփել 101 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գալաթասարայ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ