Ռամոսը վնասվածք է ստացել․  նա բաց կթողնի Էլ կլասիկոն և Լիվերպուլի դեմ երկու խաղերը

Ռամոսը վնասվածք է ստացել․ նա բաց կթողնի Էլ կլասիկոն և Լիվերպուլի դեմ երկու խաղերը

02/04/2021 - 01:04

Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, թիմի ավագ Սերխիո Ռամոսը նոր վնասվածք է ստացել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա պաշտպանի մոտ ախտորոշվել է սրունքի մկանների վնասվածք, որը նա ստացել է Իսպանիայի հավաքականի ճամբարում։

Իսպանացի լրագրող Խոսե Լուիս Սանչեսն էլ հայտնում է, որ այդ վնասվածքի պատճառով Ռամոսը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս։

Այսպիսով, Սերխիո Ռամոսը «արքայական» ակումբին չի կարողանա օգնել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում կայանալիք «Լիվերպուլի» դեմ խաղերում, ինչպես նաև՝ Էլ կլասիկոյում, որը տեղի կունենա ապրիլի 10-ին։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում իսպանացի պաշտպանը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023