Ռամոս․ «Ռոնալդուի հեռանալով պարտվեց թե՛ Ռեալը, թե՛ ինքը»
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «արքայական» ակումբից հեռանալու մասին։
«Ռոնալդուի հեռալանով պարտվեց թե՛ «Ռեալը», թե՛ ինքը․ ես բաց չէի թողնի նրան, որովհետև նա աշխարհում լավագուններից է և կարող էր օգնել մեզ հաղթել ավելի հաճախ։ Դրանք հարաբերություններ են, որոնք պետք է շարունակվեն մինչև կյանքի վերջ։
Կիևում կայացած ՉԼ-ի եզրափակչից առաջ իրադարձությունների նման ընթացք կարելի էր կանխագուշակել։ Երբեք չես հավատում, որ վերջին պահին նա կփոխի իր որոշումը, սակայն դա նրա որոշումն էր։ Չի կարելի մեղադրել նրան այդ հարցում, որովհետև նա վճռական ֆուտբոլիստ է, իսկ նման ֆուտբոլիստներն իրավունք ունեն որոշումներ կայացնելու»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում As-ը։
Հիշեցնենք, որ ներկա պահին Ռամոսն ապաքինվում է վնասվածքից։ Դեռևս փետրվարի սկզբին նա ծնկի վիրահատության ենթարկվեց։
Ինչ վերաբերում է Կրիշտիանուին, ապա նրա «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչից դուրս մնաց՝ իր տեղը զիջելով «Պորտուին»։ Դիմակայությունն ավարտվեց 4։4 հաշվով, սակայն մրցակցի հարկի տակ մեկ գնդակ ավել խփելու շնորհիվ՝ պայքարը շարունակում է հենց պորտուգալական ակումբը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս