Սերժ Օրյեի եղբորը սպանված են գտել
«Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեի եղբորը՝ Քրիստոֆեր Օրյեին, սպանված են գտել Թուլուզում։
Այդ պատահարի մասին տեղկեացնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Le Point & Europe 1-ին։ Աղբյուրը հաստատում է, որ Քրիստոֆեր Օրյեի վրա կրակել են այսօր՝ հուլիսի 13-ի առավոտյան՝ գիշերային ակումբներից մեկի մոտակայքում, ինչի արդյունքում գնդակը վնասել էր նրա որովայնի շրջանը։ Օրյեին հասցրել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Կրակողը փափուստի է դիմել դեպքի վայրից, իսկ այժմ նա հետախուզման մեջ է։
Նշենք, որ Քրիստոֆեր Օրյեն նույնպես ֆուտբոլիստեր և հանդես էր գալիս Ֆրանսիայի հինգերորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբներից մեկը․ Oրյեն հրավիրվում էր նաև Կոտ դ’Իվուարի հավաքական։
# Սերժ Օրյե, Տոտենհեմ, Քրիստոֆեր Օրյե