Սելարայանի հիասքանչ վիճակագրությունը Չիկագո Ֆայրի դեմ խաղում

Սելարայանի հիասքանչ վիճակագրությունը Չիկագո Ֆայրի դեմ խաղում

08/11/2021 - 13:35

Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Չիկագո Ֆայրին»։

«Կալամբուսի» կազմում հերթական փայլուն հանդիպումն է անցկացրել հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով 31-րդ րոպեին դարձել է նաև գոլի հեղինակ։

Ստորև ներկայացնում ենք 29-ամյա ֆուտբոլիստի` «Չիկագո Ֆայրի» դեմ խաղում գրանցած վիճակագրությունը։

Սելարայանը այդ հանդիպման համար Whoscored կայքի կողմից ստացել է 9.22, իսկ SofaScore-ի կողմից` 9 գնահատականը։

«Չիկագոյի» դեմ խաղում Սելարայանը կատարել է 8 հարված, որոնցից 3-ը եղել են դիպուկ, 99 անգամ հպվել է գնդակին, ինչի արդյունքում կատարել է 47 փոխանցում` 83% ճշգրտությամբ, 5 առանցքային փոխանցում, 5 երկար փոխանցում, որոնցից 2-ը հասել են հասցեատիրոջը, 20 «կախած» փոխանցում` 6-ը ճշգրիտ, 7 անգամ դրիբլինգի փորձ է կատարել, որոնցից 5-ն ավարտվել է հաջողությամբ, 1 անգամ մրցակցից խլել է գնդակը, մրցակիցները 3 անգամ խախտել են կանոնները նրա նկատմամբ, 14 անգամ դիրքային պայքար է մղել` 9-ն ավարտելով հաղթանակով, 31 անգամ էլ կորցրել է գնդակի վերահսկողությունը։

Հավելենք, որ «Կալամբուս Քրյուն» ընթացիկ մրցաշրջանում որևէ հանդիպում չունի անցկացնելու, քանի որ չի կարողացել նվաճել ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։

Լուկաս Սեկարայանը ՄԼՍ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022