Սելարայանի ֆանտաստիկ պերֆորմանսը. գոլ և երկու ասիստ Կոլորադո Ռապիդսի դեմ խաղում 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 15-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» ընդհատեց անհաջող հանդիպումների շարքն ու երեք անընդմեր պարտություններից հետո 3:2 հաշվով առավելության հասավ «Կոլորադո Ռապիդսի» նկատմամբ։
Հանդիպման հերոս դարձավ «Կալամբուսի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով իր թիմի խփած բոլոր գոլերում անմիջական մասնակցություն ունեցավ։
30-ամյա հարձակվող դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Սելարայանը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 13 խաղում խփել է արդեն 7 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Այս հաղթանակից հետո «Կալամբուս Քրյուն» վաստակեց 21 միավոր և Արևելյան գոտում բարձրացավ 6-րդ հորիզոնական։
«Կոլորադոն», 12 միավորով, վերջինն է` 14-րդը Արևմտյան գոտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, Կոլորադո Ռապիդս, ՄԼՍ