Սելարայանի գոլը վարպետորեն իրացրած տուգանային հարվածից հետո🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական հանդիպման շրջանակում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Նյու-Յորք Սիթիի» նկատմամբ։
Հանդիպման 62-րդ րոպեին «Կալամբուսի» հաղթանակ գոլը խփել է արգենտինական արմատներով հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով տուգանային հարվածի իրացումից հետո գնդակը վարպետորեն ուղարկել է մրցակցի դարպասը։
Հավելենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում և դարձել է արդեն 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա իր թիմի լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ, Նյու Յորք Սիթի