Սեբաստիան Հալերը ՉԼ շրջանակում գոլի հեղինակ դարձավ 7-րդ խաղում անընդմեջ🎥
Չեմպիոննորի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Այաքսը» հյուրընկալվելիս մրցում է «Բենֆիկայի» դեմ։
Հանդիպման 29-րդ րոպեին հոլանդալան ակումբի կազմից աչքի ընկավ Սեբաստիան Հալերը` հաշիվը դարձնելով 2:1 ու առաջ մղելով «Այաքսին»։
Նշենք, որ 27-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դառնում արդեն 7-րդ խաղում անընդմեջ ու խփած 11 գոլով գլխավորում է մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հատկանշական է, որ նախքան գոլը Հալերը 26-րդ րոպեին գրավել էր սեփական դարպասը` «օգնելով» «Բենֆիկային» հավասարեցնել հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, բենֆիկա, Չեմպիոնների-լիգա, Սեբաստիան Հալեր