Սարգիս Ադամյանն առաջին գոլն է խփել Քյոլնի կազմում🎥
«Քյոլնը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու հուլիսի 17-ին ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կիկերս Օֆենբախի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։
«Այծերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Սարգիս Ադամյանը, ով փոխարինման մտավ 65-րդ րոպեին ու 87-րդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը։
Նշենք, որ հայազգի հարձակվողն առաջին գոլը խփեց «Քյոլնի» կազմում։
Հավելենք, որ նախքան 2022/23 մրցաշրջանի մեկնարկը, «Քյոլնը» հուլիսի 22-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի ու կմրցի հոլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Նեյմիգենի» դեմ։
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա հողը ներկայացնող ակումբն արդեն հուլիսի 30-ին պայքարը կսկսի Գերմանիայի գավաթի խաղարկությունում, որի 1/32 եզրափակիչի շրջանակում «Քյոլնը» մրցելու է Սարգիս Ադամյանի նախկին ակումբներից մեկի` Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգի» դեմ։
Ինչ վերաբերում Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանին, «այծերն» 1-ին տուրի հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 7-ին և սեփական հարկի տակ կմրցեն «Շալկե 04»-ի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, ընկերական-հանդիպումներ, Սարգիս-Ադամյան, Քյոլն