Սարգիս Ադամյանը դուբլի հեղինակ է դարձել Քյոլնի կազմում 🎥
«Քյոլնը» շարունակում է պատրատսվել 2024/25 մրցաշրջանին ու ընկերական հանդիպում է անցկացրել Գերմանիանի Ռեգիոնալ լիգան` չորրորդ դիվիզիոնը, ներկայացնող «Կիկիերս Օֆենբախի» դեմ և հաղթել 3:1 հաշվով։
«Այծերի» կազմում երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ եկավ նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ու 54-րդ և 77-րդ րոպեներին դարձավ գոլի հեղինակ` հաղթանակ պարգևելով իր թիմին։
31-ամյա ֆուտբոլիստը «Քյոլնի» բոլոր երեք ընկերական խաղերում էլ դարձել է գոլի հեղինակ` մրցակիցների դարպասը գրավելով չորս անգամ։
Գերհարդ Շտրուբերի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 19-ին և կմրցի բելգիական «Սինթ Տրյոյդենի» դեմ։
Հիշեցնենք, որ «Քյոլնը» նոր մրցաշրջանում հանդես է գալու Բունդեսլիգա-2-ում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2024/25 մրցաշրջան, Բունդես, Գերհարդ Շտրյոդեր, Երկրորդ Բունդեսլիգա, Կիկերս Օֆենբախ, Ռեգիոնալ լիգա, Սարգիս-Ադամյան, Քյոլն