Սաութգեյթ. «Անգլիայի հավաքականում պետք է շատ կանայք լինեն»
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը նշել է, որ հավաքականի մարզչական շտաբում պետք է շատ կանայք լինեն` հիշատակելով գենդեռային անհավասարության թեման։
Սաութգեյթը նշել է, որ Անգլիայաի հավաքականի մարզչական շտաբում աշխատող 40 մասնագետներից միայն երեքն են կին։
«Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան սեռային առումով իրականում շատ բազմազան է. աշխատակիցների 38%-ը կանայք են։
Աղջիկս այդ թեմայի հետ կապված ինձ ասաց. «Օ՛, դա շատ լավ է, ճիշտ է չէ՞, հայրիկ»։ Լավ միտք է, և այս ամենն ինձ համար լավ հիշեցում է, թե ինչպիսի և ինչ հնարավորություններ ունեցող աշխարհում եմ ցանկանում տեսնել աղջկաս։
Այդ ամենը ստիպում է փոխել կարծիքդ կանանց սպորտաձևի և նրանց հնարավորությունների նկատմամբ։
Այո՛, Անգլիայի հավաքականում պետք է շատ կանայք լինեն»,- 51-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթը «երեք առյուծների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի նոյեմբերից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Գարեթ Սաութգեյթ