Սաութգեյթը կարող է գլխավորել Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը
Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարող է շուտով աշխատանքի անցնել Պրեմիեր լիգայում։
GiveMeSport-ը գրում է, որ 54-ամյա մասնագետին պատրաստ է աշխատանք առաջարկել «Էվերթոնը»։
Աղբյուրի համաձայն` մերսիսայդյան ակումբի նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինը մտադիր է գլխավոր մարզիչ պաշտոնից ազատել Շոն Դայչին։
Ամերիկացի գործարարը Դայչի ապագայի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց նա շատ է ցանկանում աշխատել Սաութգեյթի հետ։ Ըստ Ֆրիդկինի` Սաութգեյթն Անգլիայի «ամենաամբիցիոզ» մասնագետներից մեկն է։
Գարեթ Սաութգեյթն ակումբային ֆուտբոլում աշխատելու փորձ նույնպես ունի և 2006-09 թթ. մարզել է «Միդլսբրոն»։ Նա 2016-2024 թթ. գլխավորել է Անգլիայի հավաքականը։
53-ամյա Դայչը «Էվերթոնը» մարզում է 2023 թ. հունվարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գարեթ Սաութգեյթ, Դեն Ֆրիդկին, Էվերթոն, Շոն Դայչ