Սամուել Ումտիտին շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին, ամեմայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ա սերիայի նորեկ «Լեչեի» կազմում։
Ինչպեա հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը շատ մստ են վերջնական համաձայնության հասնելուն. «Լեչեն» վարձակալելու է ֆրանսիացին պաշտպանին։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» շարունակելու է ամբողջությամբ վճարել Ումտիտիի աշխատավարձը, սակայն մրցաշրջանի ընթացքի վարձակալության դիմաց կատալոնական ակումբը հավելավճարներ է ստանալու, որի մանրամասները չեն հաղորդվում։
Սպասվում է, որ առաջիկա օրերին 28-ամյա պաշտպանը կմեկնի Իտալիա, որտեղ բուժզննում կանցնի «Լեչեի» համար, ինչից հետո կողմերը կհայտարարեն գործարքի մասին։
Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2016 թ. հուլիսին, որի կազմում անցկացրել է 133 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բարսելոնա, Լեչչե, Սամուել Ումտիտի, տրանսֆերներ