Սամիր Հանդանովիչը կարևոր միավոր է փրկում Ինտերի համար?
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերն» ընդունել էր «Ատալանտային»։
Խաղն անցավ բավականին լարված և թեժ պայքարում։ Անտոնիո Կոնտեի սաները ոչ միայն չկարողացան հաղթել, այլև քիչ էր մնում պարտություն կրեին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։
Չնայած միլանյան ակումբին հաջողվեց բավականին արագ բացել հանդիպման հաշիվը, առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում։ 4-րդ րոպեին աչքի էր ընկել Լաուտարո Մարտինեսը։ Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց։
Սակայն, երկրորդ խաղակեսում «Ատալանտան» ամբողջ նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։ Հատկապես շրջադարձային եղավ Ռուսլան Մալինովսկիի փոխարինման դուրս գալը, ով էականորեն ակտիվացրեց հյուրերի խաղը։
Դրվագներից մեկում ուկրաինացի խաղացողի հարվածից հետո «ներաձուրիներին» փրկեց դարպասաձողը։ 75-րդ րոպեին Յոսիպ Իլիչիչը բարձրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ Մալինովսկին օդային պայքարում հաղթող դուրս եկավ Դիեգո Գոդինի հետ մենապայքարում, գնդակը հասցնելով Ռոբին Գոսենսին, ով էլ գրավեց Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը։
88-րդ րոպեին Բերգամոն ներկայացնող ակումբը կարող էր հաղթանակ կորզել։ Ալսեանդոր Բաստոնին տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց նույն Ռուսլան Մալինովսկիի նկատմամբ։ Մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված։ Նշակետին մոտեցավ Լուիս Մուրիելը, ում հարվածից հետո փայլուն գործեց տանտերերի դարպասապահ Սամիր Հանդանովիչը՝ դառնալով հիանալի սեյվի հեղինակ։
Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1։1։
Այսպիսով, թիմերը վաստակեցին մեկական միավոր, ինչը երկու կողմերին էլ չի ձեռնտու չէր։ «Ինտերը» վաստակեց 46 միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատալանտան» 35 միավորով հավասարվեց 4-րդ տեղում ընթացող «Ռոմային»։
# Ա-սերիա, Ատալանտա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Լուիս Մուրիել, Ռոբին Գոսենս, Ռուսլան Մալինովսկի