Սալահի բենեֆիսը. Լիվերպուլը վստահ խաղով հաղթեց Նյուքասլին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի մրցեց «Նյուքասլի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում մերսիսայդյան ակումբն ուներ տոտալ առավելություն` հաղթելով 4:2 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Մոհամեդ Սալահը, ով դարձավ դուբլի և մեկ ասիստի հեղինակ։
31-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 20 խաղում դարձել է արդեն 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Սալահը Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների պայքարում հավասարվեց ցուցակը գլխավորող «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Յուրգեն Կլոպի թիմից մեկական գոլ էլ խփեցին Կյորտիս Ջոնսն ու Կոդի Գակպոն։
«Կաչաղակների» կազմից էլ աչքի ընկան Ալեքսանդր Իսակն ու Սվեն Բոտմանը։
Նշենք, որ հանդիպման ընթացքում «Լիվերպուլը» կատարեց 34 հարված, որոնցից 15-ը` դիպուկ։
Հյուրերի կազմից էլ փայլեց դարպասապահ Մարտին Դուբրավկան, ով կատարեց 10 սեյվ, այդ թվում` առաջին կեսում հետ մղեց Սալահի իրացրաց 11-մետրանոցը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 45 և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Նյուքասլը», 29 միավորով, 9-րդն է։
Ավելացնենք, որ «կաչաղակները» ԱՊԼ-ի շրջանակում անցկացրած վերջին 6 խաղում կրել են 5 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, ԱՊԼ, Լիվերպուլ, Կյորտիս Ջոնս, Կոդի Գակպո, Մարտին Դուբրավկա, Մոհամեդ Սալահ, Յուրգեն-Կլոպ, Նյուքասլ, Սվեն Բոտման