Սալահը չի դառնա Մեսիի թիմակիցը
ՄԼՍ-ի գավաթակիր «Ինտեր Մայամին» չի պատրաստվում պայմանագիր առաջարկել «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
ԶԼՄ-ներում տարբեր տեղեկություններ են հայտնվել, թե ամերիկյան ակումբը բանակցում է` եգիպտոսցի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
Ռոմանոն հաստատում է, որ ոչ մի ակումբ դեռ մոտ չէ 33-ամյա եզրային կիսապաշտպանին ձեռք բերելուն։
Սալահն օրեր առաջ հայտնեց, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլից», որի կազմում հանդես է գալիս 2017թ. հուլիսից։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիիում» հանդես են գալիս «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լիվերպուլ, ՄԼՍ, Մոհամեդ Սալահ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո