Ռուսերենը դարձավ ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուներից մեկը
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է ՖԻՖԱ-ի 72-րդ համագումարը։
Համագումարի ընթացքում քննարկվել է նաև ռուսերենը ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուներից մեկը դարձնելու հարցը։
ՖԻՖԱ-ի անդամ-երկրների ներկայացուցիչները 187 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ ռուսերենը դարձրել են ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուներից մեկը։
Նշենք, որ քննարկվում է նաև արաբերենն ու պորտուգալերենը նույնպես ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուների շարքում ներառելու հարցը։
Այսպիսով, ՖԻՖԱ-ն արդեն ունի 4 պաշտոնական լեզու` անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և ռուսերեն։
Հավելենք, որ գերմաներենը իրավական տեսանկյունից ՖԻՖԱ-ում նույնպես ունի պաշտոնական կարգավիճակ։
Բանն այն է, որ ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Շվեյցարիայում` Ցյուրիխում, իսկ գերմաներենն այդ երկրի պաշտոնական լեզուներից մեկն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՖԻՖԱ