Ռուսաստանի հավաքականի հաղթարշավն ընդհատվեց 🎥
Ռուսաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` ոչ-ոքի (1:1) գրանցելով Պերուի հետ։
Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» ստադիոնում կայացած խաղում ռուսներից 18-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Գոլովինը, իսկ հյուրերից պատասխան գոլը 82-րդ րոպեին խփեց Ալեքս Վալերան։
Այս խաղով ընդհատվեց Ռուսաստանի հավաքականի երեք անընդմեջ հաղթանակների շարքը։ Պաշտոնական հանդիպումներից զրկված Վալերի Կարպինի գլխավորած թիմը, սակայն, շարունակում է անպարտելի մնալ արդեն 18 խաղ անընդմեջ։
Ռուսաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 15-ին` մրցելով Չիլիի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml