Ռուսաստանը հաղթեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 131-րդ տեղի հավաքականին 🎥
Ռուսաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց` Կրասնոդարի «Օզոն Արենա» ստադիոնում 3:1 հաշվով հաղթելով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 131-րդ տեղը զբաղեցնող Նիկարագուային։
Ռուսների հաղթական գոլերը խփեցին Լեչի Սադուլաևը, Կոնստանտին Տյուկավինն ու Ալեքսանդր Գոլովինը, հյուրերից աչքի ընկավ Օսկար Ասևեդոն։
Վալերի Կարպինի գլխավորած թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի մարտի 31-ին` Սանկտ Պետերբուրգում մրցելով Մալիի հավաքականի դեմ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը 2022թ. մարտից հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից ու միայն ընկերական հանդիպումներ է անցկացնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml