Ռունին պատմել է, թե Սըր Ալեքսը որ խաղից հետո է որոշել վաճառել Պիկեին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատմել, թե ինչու ակումբի իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն ստիված եղավ լքել «կարմիր սատանաների» շարքերը և վերադառնալ «Բարսելոնա»։
««Բոլթոնի» դեմ արտագնա հանդիպումները միշտ սարսափելի են եղել։ Երբ գնում էիր նրանց մարզադաշտ դու գիտեիր, որ եթե ցանկանում ես հաղթել տվյալ խաղում, պետք է հաղթես նախ ճակատամարտը։ Հիշում եմ՝ մեկ անգամ Էվրան ասաց, որ ատում է Կևին Դևիսին։ Դևիսը հանդիպումների ժամանակ շատ էր հարվածում արմունկով։
«Բոլթոնի» դեմ այդպիսի մի արտագնա խաղից հետո էլ ավարտվեց Ժերար Պիկեի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Նա շատ երիտասարդ էր և մեզ վրա սկսեցին ծիծաղել և ծաղրել։ Կարծում եմ՝ դրանից հետո Ֆերգյուսոնը որոշեց, որ ֆիզկական առումով Պիկեն չի համապատասխանում Պրեմիեր Լիգային»,- Ռունիի խոսքերը մեջբերում է Daily Star-ը։
Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես եկել է 2004-2008 թվականներին՝ ակումբի կազում նվաճելով Չեմպիոնների լիգան, Անգլիայի սուպեր գավաթը, Անգլիայի լիգայի գավաթը, ինչպես նաև դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն։
# ԱՊԼ, Բոլթոն, Ժերար Պիկե, Մանչեսթեր-Յունայթեդ, Ուեյն-Ռունի, Սըր Ալեքս Ֆերգյուսոն