Ռուի Մոտայի «Լուդոգորեցը» անհավանական պայքարում թրիլերային պարտություն է կրել 🎥
Բուլղարիայի առաջնության 13-րդ տուրում «Լուդոգորեցը» մրցակցի դաշտում անհավանական պայքարում 4:5 հաշվով պարտվել է ԲԿՄԱ 1948-ին։
Հյուրերը հանդիպման ընթացքում պարտվում էին 1:5, սակայն կարողացել են հաշիվը կրճատել մինչև նվազագույնի։ Այդուհանդերձ, պարտությունից խուսափել չի ստացվել։
ԲԿՄԱ 1948-ից գոլերը խփել են Մամադու Դիալոն, Էլիաս Ֆրանկոն, Բրայան Գաբրիել Սոբրերոն, Բորիսլավ Ցոնևը, իսկ Օլիվիե Վերդոնը ինքնագոլ է գրանցել։
Հյուրերից դուբլ է ձևակերպել Իվայլո Չոչևը, մեկ անգամ աչքի է ընկել Բերնարդ Տեկպետեյը, իսկ Անդրե Հոֆմանը գրավել է սեփական դարպասը։
«Բանակայինները» 29 միավորով երկրորդ տեղն են զբաղեցնում, «Լուդոգորեցը»` 23 միավորով չորրորդ։ Առաջատարը 32 միավորով Սոֆիայի «Լևսկին» է։
Հիշեցնենք, որ «Լուդոգարեցը» մարզում է Ռուի Մոտան։ Պորտուգալացի մասնագետը նախորդ տարի գլխավորում էր «Նոան», որի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին։
«Լուդոգորեցը» Բուլղարիայի նախորդ 14 տարիների անփոփոխ չեմպիոնն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am