Ռոնալդուն 94 տարվա վաղեմության ռեկորդ է գերազանցել
Երեկ՝ օգոստոսի 7-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում 2։1 հաշվով հաղթեց «Լիոնին», սակայն չկարողացավ շարունակել պայքարը, քանի որ ֆրանսիական ակումբը մրակցի հարկի տակ ավելի շատ գնդակ խփեց։
Այդ խաղում թուրինյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Այդ գոլերն ավարտված մրցաշրջանում դարձավ Ռոնալդուի 36-րդ և 37-րդ գնդակները։
Ինչպես տեղեկացնում է Squawka-ն, այդ ցուցանիշով պորտուգալացի ֆուտոբոլիստը ակումբային նոր ռեկորդ սահմանեց։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 1925/26 մրցաշրջանից ի վեր Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում «ծեր սենյորայի» կազմում խփում է 37 գնդակ։
1925/26 մրցաշրջանում Ֆերենց Հիրցերը դարձել էր 35 գոլի հեղինակ։
# Լիոն, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա