Ռոնալդուն ևս մեկ քայլով մոտեցել է բաղձալի 1000-րդ գոլին 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 19-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Ալ Խոլուդին»։
Հյուրերից 47-րդ րոպեին հաշիվը բացել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։
Պորտուգալացի լեգենդար հարձակվողը կարիերայի խփած գոլերը քանակը հասցրել է 961-ի։
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփել են Մոհամեդ Սիմականն ու Կինգսլի Կոմանը։
«Ալ Նասրը» 43 միավորով երկրորդն է, «Ալ Խոլուդը»` 15 միավորով 14-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml