Ռոնալդուն փայլեց` ապահովելով Յունայթեդի վերջին հաղթանակը 2021 թվականին🎥

Ռոնալդուն փայլեց` ապահովելով Յունայթեդի վերջին հաղթանակը 2021 թվականին🎥

31/12/2021 - 02:15

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 2021 թ. վերջին հանդիպումը. 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» դեմ։

«Կարմիր սատանաները» հանդիպման մեծ մասում ունեին տարածքային ու խաղային առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։

Մանկունյական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` մեծապես նպաստելով «Յունայթեդի» հաղթանակին։

Ռալֆ Ռանգնիկի թիմի կազմից մեկ գոլ խփեց Սքոթ Մաքթոմինայը, իսկ հյուրերի պաշտպան Բեն Մին գրավեց սեփական դարպասը։

«Բարնլիի» միակ գոլն էլ գրանցվեց Արոն Լենոնի անվան դիմաց։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Բարնլին», 11 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022