Ռոնալդուն շրջադարձ անհավանական հարվածով խփել է կարիերայի 954-րդ գոլը 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրում «Ալ Նասրը» Էր Ռիյադում 4:1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։
Հանդիպման վերջակետը 90+6-րդ րոպեին դրել է Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դանփեկիրը մրցակցի դարպասը գրավել է շրջադարձ անհավանական հարվածով` խփելով կարիերայի 954-րդ գոլը։
«Ալ Նասրը» ներքին առաջնությունում հաղթել է բոլոր 9 խաղերում ու 27 միավորով առաջին տեղում է։ «Ալ Խալիջը» 14 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml