Ռոնալդուն մարտական է տրամադրված՝ փոխելով սանրվածքը📷
«Յուվենտուսի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կրկին փոխել է սանրվածքը։ Այս անգամ նոր սանրվածքը նվիրված է Չեմպիոնների լիգայի վերսկսվելուն։
Պորտուգալացի ֆուտբոլիստը սոցցանցերի իր օգտահաշիվներում լուսանկար է հրապարակել՝ գրելով․
«Հիասքանչ մրցաշարը վերադառնում է»։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, «Յուվենտուսը» ՉԼ 1/8 եզրափակչի շրջանակում մրցելու է «Լիոնի» դեմ։ Դիմակայության առաջին խաղն ավարտվել է ֆրանսիական ակումբի հաղթանակով՝ 1։0։
# Լիոն, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա