Ռոնալդուն հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել
Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է Իսլանդիայի դեմ։
Պորտուգալացիների կազմում հանդիպմանը մասնակցում է նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով հավաքականի մակարդակով անցկացնում է 200-րդ հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, Ռոնալդուն ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստն է, ով հավաքականների մակարդակում նման ցուցանիշ է գրանցում։
Հատկանշական է, որ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հավաքականների մակարդակով ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ համարում է մալազիացի Սոն Չին Անին (219)։
Այդուհանդերձ, վերջինս Մալազիայի հավաքականի կազմում անցկացրել է 24 հանդիպում, որոնք ՖԻՖԱ-ի կողմից գրանցված չեն եղել։
Հավելենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2003 թվականից և նախորդ 199 խաղերում դարձել է 122 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական