Ռոնալդուն հերթական անհավանական նվաճմանն է հասել
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցում է Ֆրանսիայի ընտրանու դեմ։
Հանդիպման 31-րդ րոպեին Եվրոպայի գործող չեմպիոնները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցի, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Պարզվում է` այդ գոլի շնորհիվ 36-ամյա գոլահարը հերթական անհավամական նվաճամանն է հասել։
Բանն այն է, ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների շրջանակում խփել է արդեն 20 գոլ` դառնալով առաջին եվրոպացի ֆուտբոլիստը, ով հասել է նման նվաճման։
Կրիշտիանուն 13 գոլ խփել է Եվրոների, իսկ 7 գոլ` մունդիալների շրջանակում։
Պորտուգալացի գոլահարն այդ ցուցանիշով շրջանցեց Գերմանիայի հավաքականի լեգենդար նախկին գոլահար Միրոսլավ Կլոզեին, ում ակտիվում կա 19 գոլ։
Գերմացի ևս մեկ լեգենդար նախկին հարձակվողներ Գերդ Մյուլլերն էլ 18 գոլով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի առաջնություն, Գերդ Մյուլլեր, ԵՎՐՈ-2020, Եվրոպայի առաջնություն, Կրիշտիանու-Ռոնալդու, Միրոսլավ Կլոզե, Պորտուգալիայի հավաքական