Ռոնալդուն հավաքականների մակարդակով դարձել է ամենաշատ հեթ-տրիկ գրանցած ֆուտբոլիստը
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակում Պորտուգալիայի հավաքանը սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց Լյուքսեմբուրգին։
Պորտուգալացիների այդ հաղթանակին մեծապես նպաստել է Կրիշտիանու Ռոնալդուն` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, Պորտուգալիայի հավաքականի կազմում սա Ռոնալդուի 10-րդ հեթ-տրիկն էր։
Այդ ցուցանիշով հավաքականների մակարդակով Ռոնալդուն դարձել է ամենաշատ հեթ-տրիկ գրանցած ֆուտվոլիստը` շրջանցելով շվեդ լեգենդար նախկին հարձակվող Սվեն Ռյուդելին, ով 1929-32 թթ. ընթացքում դարձել էր 9 հեթ-տրիկի հեղինակ։
Հավելենք, որ Ռոնալդուն իր ողջ կարիերայի ընթացքում արել է արդեն 58 հեթ-տրիկ, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Լյուքսեմբուրգի հավաքական, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Շվեդիայի ազգային հավաքական, Պորտուգալիայի հավաքական, Սվեն Ռյուդել