Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել 168 տարբեր մրցակիցների դեմ խաղերում
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։
Մանկունյական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով, 61-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, «Բրենթֆորդը» դարձել է 168-րդ մրցակիցը, որի դեմ խաղերում Ռոնալդուն գոլ է խփել։
Պորտուգալացի հարձակվողը կարիերայի ընթացքում գոլի հեղինակ է դարձել 123 տարբեր ակումբների և 45 հավաքականների դեմ խաղերում։
Ակումբային մակարդակով Ռոնալդուն ամենաշատը գրավել է «Սևիլիայի» դարպասը` 27, իսկ հավաքականների մակարդակով` Լյուքսեմբուրգի դարպասը` 9 անգամ։
Հավելենք, որ 37-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակուն անցկացրած 38 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Լյուքսեմբուրգի հավաքական, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Պորտուգալիայի հավաքական, Սևիլիա