Ռոնալդուների ընտանիքը Ջորջինիոյի ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում 📸
Համացանցում հայտնվել են Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհու` Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան օրվա լուսանկարները, ով հունվարի 27-ին դարձավ 29 տարեկան։
Բանն այն է, որ Ռունալդուների ընտանիքը իսպանացի մոդելի ծննդյան օրը նշել են Էր Ռիադում գտնվող հայկական «Լավաշ» ռեստորանում։
Ռեստորանային համալիրն այդ առթիվ Instagram-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Մեզ համար մեծ պատիվ է, ոը Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը և նրանց ընկերներն ու հարազատներն այս յուրահատուկ օրը նշեցին «Լավաշում»»։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս է համալրել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am





