Ռոնալդուն՝ Ա սերիայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է Ա սերիայի պաշտոնական կայքը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Նոյեմբերին 35-ամյա հարձակվողը Ա սերիայի շրջանակում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
Հավելենք, որ Ռոնալդուն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում արդեն դարձել է 8 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Ցուցակը գլխավորում է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում ակտիվում կա 10 գնդակ։
# Ա-սերիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս