Ռոնալդուի հեռանալուց հետո Ռեալը 23% հանդիպումներում չի դարձել գոլի հեղինակ, իսկ նրա հետ՝ 8%
Նախորդ հանգստյան օրերին «Ռեալը» իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս նվազագույն՝ 1։0 հաշվով պարտվել է «Լևանտեին»։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալեքսիս Մարտինես Տամայոն, Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո «արքայական» ակումբը իսպանական Պրեմիերայի շրջանակում անցկացրել է 93 հանդիպում, որոնցից 21-ում չի կարողացել դառնալ գոլի հեղինակ։ Դա կազմում է հանդիպումների 23%-ը։
Պորտուգալացի խաղացողի հետ «Ռեալը» ունեցել է 438 խաղ, որոնցից միայն 36-ն է ավարտել առանց խփած գոլի, որը կազմում է հանդիպումների 8%-ը։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» 25 տուրերի ընթացքում աչքի է ընկել 46 ագամ։
# Լա-լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ