Ռոնալդուի ակնհայտ դժգոհությունը Բրենթֆորդի դեմ խաղում փոխարինվելուց հետո🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։
Հանդիպման 71-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 2:0 էր, մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը որոշեց փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին, սակայն այդ քայլն ակնհայտ դուր չեկավ պորտուգալացի ֆուտբոլիստին։
36-ամյա ֆուտբոլիստին «Յունայթեդի» աշխատակիցերից մեկը բաճկոն փոխանցեց, սակայն նա զայրույթից այն հանեց հագից և ցած նետեց ու, պահեստայինների նստարանին նստելու փոխարեն, սրտնեղած նստեց աստիճանների վրա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռալֆ Ռանգնիկ