Ռոնալդուին առաջարկ է արվել ձեռք բերել «Կամպ Նոուի» անվան իրավունքը
Ինչպես գիտեք, կատալոնական «Բարսելոնան» վաճառքի է հանել «Կամպ Նոու» մարզադաշտի անվան իրավունքը։ Այդ մասին տեղեկացրել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին։ Վաճառքից ստացված հասույթի մեծ մասը փոխանցվելու է այն հիմնադրամներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ։
Նիգերիայի նախագահի օգնական Բաշիր Ահմադը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ առաջարկելով «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերել մարզադաշտի անվան իրավունքը, և այն անվանել CR7:
# Բարսելոնա, Կամպ Նոու, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս