Ռոման վերջին 9 ամսում ֆինանսական ռեկորդային վնաս է կրել
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «Ռոման» վերջին 9 ամսում կրել է 126,4 մլն եվրոյի վնաս, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ տարի հռոմեական ակումբը կորցրել էր ընդամենը 29,5 մլն եվրո։ Ներկա պահին «Ռոմայի» պարտքը գնահատվում է 278,5 մլն եվրո։
Նշվում է, որ այսչափ ֆինանսական կորուստը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամի պատճառով։ Բացի դրանից՝ «Ռոման» նախորդ մրցաշրջանի արդյունքներով չկարողացավ ձեռք բերել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ինչը հռոմեական ակումբին զրկեց պարգևավճարներից։ Նախորդ ամառային և վերջին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «գայլերը» չկարողացան գումար աշխատել խաղացողների վաճառքից։
«Ռոման» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 26 տուրերից հետո վաստակել է 45 միավոր՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, կորոնավիրուս, Չեմպիոնների-լիգա, Ռոմա