Ռոման  պայմանագիր է համաձայնեցրել իտալական ֆուտբոլի ամենահեռանկարային կիսապաշտպաններից մեկի հետ

Ռոման պայմանագիր է համաձայնեցրել իտալական ֆուտբոլի ամենահեռանկարային կիսապաշտպաններից մեկի հետ

22/06/2022 - 20:17

«Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին մոտ է կարիերան «Ռոմայի» կազմում շարունակելուն։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, այսօր` հունիսի 22-ին, «գայլերի» սպորտային տնօրեն Տիագու Պինտուն բավական հաջորղ բանակցություններ է վարել 22-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ջուզեպե Ռիզոյի հետ։

Բանակցությունների արդյունքում հռոմեական ակումբը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել Ֆրատեզիի հետ։

Սպասվում է, որ «ջալոռոսիների» ներկայացուցիչները տրասնֆերի հարցում առաջիկա ժամերին հանդիպում կունենան նաև «Սասուոլոյի» ղեկավարության հետ։

Հաղորդվում է, որ «Ռոման» իտալացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար առաջարկ է պատրաստում, որը բաղկացած է լինելու 15 մլն եվրոյից, սակայն «ներովերդին» իր ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել 20 մլն եվրո։

Հատկանշական է, որ երիտասարդ ֆուտբոլիստը «Ռոմայի» սան է, իսկ նրա ու «Սասուոլոյի» միջև գորժող պայմանագրում կա մետ, ըստ որի, հռոմեական ակումբը Ֆրատեզիի հաջորդ վաճառքից ունենալու է 30% մասնաբաժին, ինչը թույլ է տալիս «գայլերին» էականորեն նվազեցնել իտալացի կիսապաշտպանի հավանական հրաժարագինը։

Նշենք, որ 22-ամյա կիսապաշտպանը «Ռոմայի» համակարգում հանդես է եկել 2014-2017 թթ., որի երիտասրադական տարբեր թիմերի կազմերում անցկացրել է 65 հանդիպում` դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆրատեզին 2017 թ. հուլիսին 5 մլն եվրոյի դիմաց հենց «Ռոմայից» է տեղափոխվել «Սասուոլո»։ Նա «ներովերդիի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 4-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022